5 միջոց՝ ժամանակ ազատելու և սպորտով զբաղվելու համար


03:06 , 22 հունվար, 2019

Առավոտյան շուտ արթնացեք

Անկասկած, օրգանիզմի ընդհանուր վիճակի և ընդհանուր տրամադրության համար քունը շատ մեծ նշանակություն ունի, սակայն ինչո՞ւ 30 րոպե շուտ չարթնանալ և այդ ժամանակը չհատկացնել մարզմանը։ Առավոտյան մարմնամարզությունը մի շարք առավելություններ ունի. այն ամբողջ օրվա համար էներգիա և թարմություն է հաղորդում, սակայն ամենակարևորը՝ դուք այդ ամենը կատարում եք օրվա սկզբում, և ամբողջ օրվա ընթացքում հոգնածությունը չի կարող խանգարել ձեզ։ Երեկոյան դուք ուղղակի կարող եք հանգստանալ և ժամանակ հատկացնել ընտանիքին։

Նվազեցրեք մեդիայի ծավալը

Փոքրիկ փորձարկում իրականացրեք։ Փորձեք հաշվել, թե օրական որքան ժամանակ եք ծախսում հեռուստացույց դիտելու, համակարգչային խաղերի և համացանցի վրա։ Հավատացեք, արդյունքը ձեզ կզարմացնի։ Պետք չէ հրաժարվել հեռուստացույցից կամ համակարգչից, սակայն սահմանափակեք դրանց օգտագործումը և ազատված ժամանակն օգտագործեք սպորտով զբաղվելու համար։

Ակտիվ տեղափոխություններ

Աշխատանքի ճանապարհը շատերից կես կյանք է խլում, սակայն այն նույնպես կարող եք օգտագործել ձեր օգտին։ Փորձեք աշխատանքի գնալ հեծանիվով կամ ոտքով։

Սոցիալական ակտիվություն

Մարդը սոցիալական էակ է և չի կարող ապրել առանց շփման։ Սակայն ինչպե՞ս է ընթանում այդ շփումը։ Ընտանիքի հետ համատեղ հեռուստացույցի դիտում, արշավներ ընկերների հետ կամ էլ կոլեգաների հետ շփում ծխարանում։ Փորձեք այդ ամենը փոխարինել բնության գրկում արշավներով, ընկերների հետ ֆուտբոլային առաջնություններ կազմակերպելով և այլն։

Արեք այն, ինչը ձեզ դուր է գալիս

Հավանաբար դուք միշտ ժամանակ եք գտնում ձեր սիրելի հոբբիին հատկացնելու համար։ Սակայն եթե ինչ-որ մի գործ դուք չեք հավանում, ապա այն անընդհատ մոռանալու կամ էլ հետաձգելու եք, այդ պատճառով գտեք ֆիզիկական ակտիվության այնպիսի ձև, որը ձեզ իրոք դուր է գալիս։