Yerkir.am-ը գրում է.
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հիմնավորված է համարում ԵՄ-ի` քիմիական զենքի հարցով պատժամիջոցները: Այդ մասին նա ասել է լրագրողներին. հայտնում է РИА Новости-ն:
«Ես վստահ եմ, որ ԵՄ երկրները որոշումներ են կայացրել` ղեկավարվելով ամուր իրավական հիմքով»,- նշել է նա:
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ մեկ կազմակերպության, 9 ֆիզիկական անձանց , այդ թվում` ՌԴ գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի, նրա տեղակալի և հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների նկատմամբ` Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված: