Ուզբեկստանում հայտնաբերել են Ստալինի ժամանակների կորսված գանձեր


22:00 , 21 հունվար, 2019

Տաշքենդի կենտրոնում պատմական շենքերից մեկի նկուղում պեղումների ընթացքում հայտնաբերել են 80 տարի առաջ կորսված արժեքներ: Այս մասին հայտնում է ուզբեկական kun.uz լրատվական կայքը:

Ուզբեկստանի ազգային համալսարանի գիտնականները մասնավորապես գտել են Տաշքենդի պալատի իշխան Ռոմանովի հավաքածուի նմուշներ և առարկաներ, որոնք պատկանել են ստալինյան բռնաճնշումների զոհերին, ռուսական բանակի գեներալ-մայոր Ջուրաբեկին և Եվրոպայից և Սանկտ Պետերբուրգից վերաբնակեցվածներին: Այդ ամենը գտնվել է նկուղի գաղտնի մասում:

Լուսանկարներում, որոնք հրապարակել է կայքը, նկատելի են այնպիսի իրեր, ինչպիսիք են 19-րդ դարի ավստրիական ոսկե մանրադիտակը, տարբեր թղթադրամներ, 8 կգ-անոց ոսկու ձուլակտորներ, 18-19-րդ դարերի կայսերական պալատի ոսկերիզ գրքեր և 4 հազվագյուտ գրքեր Ամերիկայի թռչունների մասին՝ մոտ 150 հազար դոլար արժողությամբ: Բացի այդ՝ հայտնաբերվել են Ուզբեկական խանության ժամանակների փաստաթղթեր և մտածողների հնագույն ձեռագրեր:

Նախնական գնահատականներով՝ այդ գանձերի արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը: Գտածոն վերցվել է պետական հսկողության ներքո: