«Նկարահանումից կես ժամ առաջ ԱԽ քարտուղարը հրաժարվել է հարցազրույցից». Ագնեսա Խամոյան


16:51 , 21 հունվար, 2019

Նկարահանումից կես ժամ առաջ զանգ եմ ստանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակից` պարոն Գրիգորյանը չի կարող գալ, գործեր ունի: Իմ բոլոր առաջարկությունները, որ հարցազրույցը կարող ենք տեղափոխել ցանկացած այլ ժամի, ի վերջո, երեկոյան՝ 22:00-ին, կարող ենք ուղիղ եթեր մտնել, մերժվում են: Այս հարցազրույցի համար դեռ շաբաթներ առաջ եմ աշխատանք տարել, խոսել ենք անգամ հարցազրույցի թեմաների շուրջ, փոխհամաձայնության եկել (ի վերջո, խոսքը մեր երկրի անվտանգության մասին է):
Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ:

Ցավում եմ։ Եթերից կես ժամ առաջ առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության ԽՈՍԵԼՈՒՑ հրաժարվելն առնվազն անլուրջ է, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ: Իսկ հարցերն այնքան շատ են…