Google-ի հավելվածը սմարթֆոններում ոչնչացնում է մեմերը


17:00 , 21 հունվար, 2019

Android-ում Google Files հավելվածը գոյություն ունի բավականին երկար ժամանակ, բայց օգտվողներից քչերն են ծանոթ դրա օգտակար հատկություններին: Կիբեռանվտանգության ոլորտի հետազոտող Բատիստ Ռոբերի կարծիքով, «բարի» կորպորացիան ստեղծել է ամենահարմար ֆայլային մենեջերը, որից ոչ ոք չի օգտվում և իզուր. վերջերս այն գործառույթ է ստացել, որը կօգնի մաքրել սմարթֆոնի հիշողությունը:

Google Files-ի տեղադրումից հետո հավելվածը սկանավորում է սմարթֆոնի հիշողությունը և խցանված քեշը «աղբ»-ից, որը պետք է մաքրել. բջջային մաքրիչների մեծամասնությունն առաջարկում է այս գործառույթը:

Google-ի ֆայլային մենեջերը կարող է վերլուծել բջջային սարքի կոնտենտը, մասնավորապես, այն հայտնաբերում է կուտակված ինտերնետ մեմերը, որոնք ժամանակի ընացքում կարող են նկատելիորեն ծանրաբեռնել սմարթֆոնի հիշողությունը: Այս դեպքում կարող է օգնել ներկառուցված Google Files հավելվածի գործառույթը, այն է հայտնաբերել մեմերը և առաջարկել ջնջել դրանք, ազատելով հիշողությունը:

File manager-ի այս ինտելեկտուալ վարքը հնարավոր է դարձել Google-ի կողմից մշակված հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ, որն, ըստ էության, հիշեցնում է Apple-ի AirDrop-ը: