«Հարգելի պարոն վարչապետ, որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար». Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Ն. Փաշինյանին


15:42 , 21 հունվար, 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ 
պարոն Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, 
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ, որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:

Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրեցրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ, և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:

Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և, վերջապես, որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար։

Հարգանքով՝

Միխայիլ Աղաջանով
21 հունվարի, 2019թ․