Football Italia. Իգուայինը վաղը բուժզննում կանցնի Չելիսում


14:30 , 21 հունվար, 2019

Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», շատ մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն: Տեղեկացնում է Football Italia-ն:

31-ամյա խաղացողը հրաժեշտ է տվել «Միլանում» իր թիմակիցներին, ակումբի անձնակազմին ու հավաքել իրերը Միլանելո մարզաբազայից: Սպասվում է, որ արգենտինացին վաղը բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում:

Իգուայինի եղբայրը և գործակալը՝ Նիկոլասը, այժմ Լոնդոնում են, որտեղ քննարկում են տեղափոխության վերջին մանրամասները: