«Լենա Նազարյանը 7 օրվա մեջ արդեն երեք անգամ «պռոմըխ» է տվել. լուրջ եմ ասում, Փաշինյանին ոչ մի գրամ չեմ նախանձում». Անկախ Հայաստան


14:32 , 21 հունվար, 2019

Լենա Նազարյանը մի այլ տիպի հիասթափեցնում է, ու անկեղծ, անսպասելի էր։ Հեղափոխությունից հետո, վստահ եմ, որ նա էն մարդկանցից էր, որ հանգիստ նախարարական պորտֆել կամ փոխվարչապետի պաշտոն կարար վերցներ, բայց, ըստ իս, Փաշինյանը նրան ԱԺ-ում պահել է հատուկ նրա համար, որ շատ-շատ ա վստահում իրան ու մեծ հույսեր ուներ։ Ավելին ասեմ՝ Արարատը չլիներ ԱԺ նախագահ, հաստատ Լենան կլիներ։ 

Էսօր արդեն տիկին Նազարյանը 7 օրվա մեջ երեք անգամ պռոմըխ ա տվել՝ հեռախոսով նկարելը, կահույքը, մեկ էլ էսօրվա ասած իներցիան։ 

Լուրջ եմ ասում, Փաշինյանին ոչ մի գրամ չեմ նախանձում, ու ոչ մեկդ էլ մի նախանձեք, լուրջ, իրա վիճակը լավ չի, ու նենց ա, որ ինքը հաստատ ուրախ չի ամեն անգամ իր կադրերի անիմաստ հարցազրույցները կարդալուց կամ պռոմըխների մասին իմանալուց։ 

Չիդեմ դուք ոնց, բայց Լենա Նազարյանի հետ կապված ես էլ մեծ հույսեր ունեի, որ ինքը կլինի ամենաադեկվատ պաշտոնյաներից մեկը, բայց տիկինը չկարողացավ պահել իր՝ ԱԺ-ում ՔՊ-ի կարևոր հույս լինելու տիտղոսը։