Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ


13:50 , 21 հունվար, 2019

Aysor.am-ը գրում է․

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին: Նրան կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը:

Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, խորհրդի նիստն անցնում է բավականին լարված մթնոլորտում: