Հոնկոնգում նոր բնակարաններ են վաճառվում 364,600 դոլարով. ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք դրանք ներսից (Photo, Video)


13:10 , 21 հունվար, 2019

Հոնկոնգը հայտնի է իր փոքր տարածք զբաղեցնող բնակարաններով, սակայն անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկը վերջերս հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ վաճառքի հանելով բնակարաններ, որոնց մակերեսն ավելի փոքր է, քանի մեկ մեքենայի կայանման համար հատկացված տարածքը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, խոսքը T-Plus անվանումն ստացած բնակարանների մասին է, որոնց մակերեսը կազմում է 12 քառակուսի մետր: Այն ավելի քիչ մակերես է զբաղեցնում, քան հոնկոնգյան կայանատեղիներից շատերը: Մեծ կայանատեղիներն այստեղ 12 քառակուսի մետրից մի փոքր ավելի մակերես ունեն:

Չնայած զարմանալիորեն փոքր տարածքին՝ բնակարանը համալրված է ապրելու համար անհրաժեշտ հարմարություններով: Այն ունի խոհանոց, պետքարան, խորդանոց, սառնարան, մահճակալ և ճաշասեղան: Այս տպավորիչ բնակարանն այնքան փոքր է, որ այն ծայրից ծայր անցնելու համար ընդամենը 5 քայլ է անհրաժեշտ անել:

Ինչպես նշվում է, այս մոդելի փոքր բնակարանները ստեղծողները ոգեշնչվել են ուսանողական հոսթելներից, որտեղ փոքր տարածքներն օգտագործում են առավելագույն նպատակահարմարությամբ:

T-Plus բնակարանները վաճառվում են 2.85 մլն հոնկոնգյան դոլարով ($364,600):