Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ


10:41 , 21 հունվար, 2019

Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները: Սա 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին ճեպազրույցներն են:

Առաջինը լրագրողների հետ հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ապա՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր խմբակցության տրվում է 20 րոպե ժամանակ: Խմբակցության անդամներին նաև իրավունք է տրվում ներկայացնելու իրենց դիտարկումներն անցած քառօրյայի վերաբերյալ, իսկ դրանից հետո լրագրողներն են հարցերով դիմում պատգամավորներին: