Տակտիկական առումով Թուրքիայի տարածաշրջանային դերը մեծանում է


09:53 , 21 հունվար, 2019

Տակտիկական առումով Թուրքիայի տարածաշրջանային դերը մեծանում ա Սիրիայի քրդերի հետ կապված: Էրդողանի հետ բանակցություններ ա վարում Պուտինը, որին հաջորդում է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը: Ու շատ սիմվոլիկ էր այն, որ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը տեղի ունեցավ սիրիական Մանբիջի ահաբեկչությունից հետո, որի հետևանքով ամերիկացի զինվորականներ զոհվեցին:

Իսկ այս ամենի ընթացքում Իսրայելը ռազմաօդային գործողություններ է իրականացնում Սիրիայում: Հետաքրքիր ա հասկանալ՝ այս իրավիճակում դիրքային առումներով Իսրայե՞լը շահեկան դուրս կգա, թե՞ Թուրքիան: Ես հակված եմ վերջին տարբերակին: