09:34 , 21 հունվար, 2019
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 250 գ
- ընկույզ - 250 գ
- շաքարավազ - 150 գ
- ձու - 5 հատ
- շաքարի փոշի - 50 գ
- ալյուր - 50 գ
- փխրեցուցիչ - 5 գ
- աղ ծովի - 5 գ
- ջեմ նարինջի - 100 մլ (կարելի է օգտագործել ցանկացած թթվաշ ջեմ)
- Շոկոլադե գանաշի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120 մլ
- շաքարավազ մանր - 60 գ
- շոկոլադ սև - 60 գ
- կարագ - 25 գ
- աղ ծովի - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Խառնել բլենդերում մանրացված ընկույզը, փխրեցուցիչը, ալյուրը և 1 պտղունց աղը:
Առանձնացնել ձվի սպիտակուցները դեղնուցներից: Տեղափոխել սպիտակուցը սառնարան:
Փափկած կարագը հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել դեղնուցները, լավ հարել մինչև սպիտակ զանգվածի առաջացոմը: Ավելացնել ալյուրը ընկույզի և փխրեցուցիչի հետ և դանդաղ խառնել մինչև միատարր դառնալը:
- Սառած սպիտակուցները հարել 1 պտղունց աղի հետ, ավելացնել շաքարի փոշին և շարունակել հարել մինչև պինդ և հարթ փրփուրի առաջացումը: Այնուհետև գդալ առ գդալ ավելացնել սպիտակուցային զանգվածը դեցնուցներին, խառնել շատ զգույշ ներքևից վերև շարժումներով:
Ձևամանը պատել բուսայուղով, ապա հատակին փռել պերգամենտային թուղթ: Ձևամանի մեջ լցնել խմորը և թխել ջեռոցում 40-50րոպե 180աստիճանում:
Խորը կաթսայի մեջ խառնել սերուցքը աղի հետ, տեղախոխել կրակի վրա, հասցնել եռման վիճակի և հանել կրակի վրայից:
Մեկ այլ չոր կաթսայի մեջ լցնել շաքարավազը, դնել կրակի վրա և առանց խառնելու թողնել՝ շաքարավազը հալչի և կարամելային երանգ ստանա: Ժամանակ առ ժամանակ կարելի է թավան թեթևակի թափահարել, որպեսզի շաքարավազը հավասարաչափ տարածվի կաթսայի հատակին:

Հենց որ ստացվի միատարր կարամելային զանգված, միանգամից հանել կրակի վրայից:

Այնուհետև կարամելային զանգվածը լցնել տաք սերուցքի վրա: Խառնել առաջացած զանգվածը մինչև միատարր դառնալը: Եթե կարամելը գնդիկներ առաջացնի, ապա հարկավոր է շարունակել հարելը ձեռքի հարիչով կամ գդալով մինչև զանգվածի միատարր դառնալը: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ տաքացնել կրակի վրա և շարունակել հարելը:
Կտրատած շոկոլադը լցնել ամանի մեջ, ավելացնել տաք կարամելային սերուցքը, կարագը և սկսել դանդաղ խառնել մինչև միատարր զանգվածի առաջացումը: Հարել ստացված գանաշը բլենդերում:
Կտրել բիսկվիթը 2 շերտով: Առաջին շերտի վրա քսել նարինջի ջեմը:

Ապա դնել բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրա քսել շոկոլադե գանաշը:

Թողնել՝ տորթը հանգստանա 1-2 ժամ, որից հետո համտեսել:

Ի դեպ, վիեննական ընկույզով տորթի մեջ կարելի է օգտագործել ցանկացած ցիտրուսային ջեմ: Փորձեք պատրաստել նաև մանդարինի ջեմով, այն նույնպես հիասքանչ զուգակցվում է շոկոլադե գանաշի և ընկույզի համի հետ: