Աթենքում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ 7 մարդ է ձերբակալվել


08:30 , 21 հունվար, 2019

Tert.am-ը գրում է․

Հունվարի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, որոնցից 7-ը ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանությանը, ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժել է 25 ոստիկան: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Հիշեցնենք, որ կիրակի՝ հունվարի 20-ին, Աթենքում անցկացվում էր բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։