Դպրոցի տնօրենին հուղարկավորել են երեխաների պատրաստած նկարներով ծածկված դագաղով


07:30 , 21 հունվար, 2019

Բրիտանական Բատ քաղաքում մոտավորապես 700 մարդ է մասնակցել Սբ.Էնդրյու եկեղեցուն կից դպրոցի տնօրեն Սյու Իսթի հուղարկավորությանը: Կինը մահացել է քաղցկեղից 58 տարեկան հասակում:

Մահվանից առաջ ուսուցիչը նամակ է գրել իր աշակերտներին և հանձնարարել նկարներ նկարել: Երեխաները ծիածանի, փերիների, սրտերի և թիթեռների պատկերներով ծածկել են Իսթի դագաղը:

Բացի դրանից, դպրոցականները հրաժեշտի երգ են կատարել ուսուցչի համար, որին «ոգեշնչող» էին անվանում: Արարողությանը իրենց խոսքն են ասել տնօրենի ընկերներն ու ծանոթները, ինչպես նաև դպրոցի աշխատակիցները, հաղորդում է Somerset Live-ը: