Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք


07:47 , 21 հունվար, 2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է ճանաչել Ռիո դե Ժանեյրոն: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում:

Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը կդառնա մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման և ճարտարապետության համաշխարհային մարտահրավերները քննարկելու միջազգային հարթակ:

Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում և Ճարտարապետների միջազգային միության կոնգրեսը, որն անցկացվում է երեք տարին մեկ: