06:43 , 21 հունվար, 2019Բահրեյնի իշխանությունները մտադիր են մինչև այս տարվա ամառը դայվերների համար աշխարհում ստորջրյա թեմատիկայով խոշորագույն պարկ կառուցել, գրում է Arabian Business-ը:
Պարկի տարածքը կլինի 100 հազար քառակուսի մետր, իսկ կենտրոնական տարրը կլինի խորտակված Boeing 747-ը: Ստորջրյա տարածքում կտեղադրվեն նաև քանդակներ, մարգարտի առևտրի համար տնակներ, արհեստական մարջանե խութեր և այլ օբյեկտներ:

Պարբերականի տվյալներով, պարկի կառուցումը կսկսվի մոտ ժամանակներս: Այն Բահրեյնի զբոսաշրջության վարչության և մասնավոր հատվածի համատեղ ծրագիրն է:
