Հանգիստ նստեք տեղներդ, թող Ադրբեջանն ինքն իր յուղի մեջ տապակվի, ու դեռ որոշ ժամանակ իշխի դիկտատուրան, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում


01:47 , 21 հունվար, 2019

Թող ոչ մեկիդ մտքով չանցնի, որ Ադրբեջանում իշխանության փոփոխությունից ու հատկապես նորմալ ղեկավարի նշանակվելուց Հայաստանն այս շրջանում շահելու է:

Մեր տարածաշրջանում իրավիճակի զարգացումը մեզ հասցրել է մի կետի, որ կոնկրետ Արցախի հարցով ցանկացած ղեկավար նույն դիրքորոշումն է ունենալու: Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող դեմ գնալ ժողովրդին ու հետ քայլ կատարել այդ հարցում, առավել ևս, եթե Ադրբեջանում հանկարծ իշխանություն փոխվի, ինչն անհավանական է, ու երկիրը ղեկավարի մի փոքր հայրենասեր մարդ, ուրեմն՝ մեր գործը կրկնակի բարդանալու է, քանի որ բավականին հեշտ է գլուխ դնել մի մարդու հետ, ով անձնական լիքը փողեր ունի կորցնելու, բայց կրկնակի բարդ է գործ ունենալ մեկ այլ անձի հետ, ով շարժվում է բացառապես երկրի մասին մտածելով, և հավատացեք, որևէ նման ղեկավար չի ցանկանա ունենալ վերջնականապես պարտված պետություն:

Նենց որ, հանգիստ նստեք տեղներդ, թող Ադրբեջանն ինքն իր յուղի մեջ տապակվի, ու դեռ որոշ ժամանակ իշխի դիկտատուրան, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում: