Ինդոնեզիայի գյուղերից մեկում 25-ամյա Իլհամ Կահյանին իր 26-ամյա ամուսնուն՝ Դեդի Պուրամին, խնդրել է ասել հեռախոսի գաղտնաբառը։ Ամուսինը, ով այդ ժամանակ վերանորոգում էր տանիքը, հրաժարվել է ասել, այնուհետև հարվածել է պահանջկոտ կնոջ վզին։ Այդ ժամանակ կինը վերցրել է բենզինով լի տարան, լցրել ամուսնու վրա և այրել նրան։ Նրան օգնության են եկել անցորդները, մարել են կրակը և շտապ օգնություն կանչել։ Երկու օր անց տղամարդը մահացել է հիվանդանոցում։
Մահացածի կնոջը ոստիկանությունը ձերբակալել է։