Ծառի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից․ «Բնապահպանի տուն»


23:16 , 20 հունվար, 2019

Operativ.am-ը գրում է․

«Բնապահպանի տուն» բնապահպանական նախաձեռնությունը Facebook-ի իր էջում հայտնում է, որ ոմանք ծառերի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից։

«Մենք ձեր ոտքերն ենք նման ձևով վառելու։ Նման դեպքեր շատ են եղել։ Ուղիղ երկու շաբաթ առաջ մխում էին Թեղուտ գյուղից վերև ընկած անտառները։

Դրանից առաջ էլ նույն ձևով վերացրել էին Շամախյան տեղամասի հետքերը։ Այն, ինչը մենք գիտենք՝ անուններ, դեպքեր, տեղեր, ցավոք ոստիկանությունում որպես ապացույց չի ընդունվի։ Բայց երկար չմնաց ու այս ճիճվաբույնն էլ կքանդենք»,-ասված է գրառման մեջ։