Հայաստանը և Ադրբեջանը իրենց ՀՆԱ-ից հավասար քանակությամբ (%) գումար են հատկացնում ռազմական ոլորտին


21:20 , 20 հունվար, 2019

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Սադիկովը հայտարարությամբ հանդես է եկել, որ իրենք ավելացրել են բանակին հատկացվող գումարները նախորդ տարվա համեմատ 4․6%-ով։ Ռազմական ծախսերի համար 2019 թվականին Ադրբեջանը հատկացնում է 3,37 մլրդ մանաթ ($1,99մլրդ): 2018 թվականին հատկացվող գումարը կազմում էր 2 մլրդ 905 մլն մանաթ ($ 1,709 մլրդ): 2017 թվականին կազմում էր՝ 2 մլրդ 621,2 մլն մանաթ ($1,541 մլրդ)։

Այսպիսով 2019 թվականին Ադրբեջանը իր ռազմական ծախսերի համար հատկացնում է պետության ՀՆԱ-ի 4․6%-ը։ Հայաստանը հատկացնում է իր պետության ՀՆԱ-ի 4․5%-ը։ Հայաստանի կառավարությունը 2019 թ-ին պաշտպանության ոլորտին կտրամադրի մոտ 647 մլն դոլար: Դա մեկ քառորդով ավելի շատ է, քան նախորդ տարի: