Տեղեկատվական դաշտում կրկին սկսում են ակտիվանալ, այսպես կոչված "խաղաղասեր" ներնետումները


13:07 , 20 հունվար, 2019
Տեղեկատվական դաշտում կրկին սկսում են ակտիվանալ, այսպես կոչված "խաղաղասեր" ներնետումները (խոսքը զանազան "դրսից ներխուժող" հոսքերի մասին է) ։ 
Այսինքն ուշադիր ուսումնասիրելով տեղեկատվական դաշտը կարելի է դատել, որ հայկական հասարակություն փորձում են ներթափանցել ադրբեջանամետ և քողարկված հակայկական թեզեր։
Նկատել եմ թե ինչպես են ավելացել զանազան գրառումներ, թե "մեզ խաղաղություն է պետք ամեն գնով" կամ "ադրբեջանցիները և թուրքերի մեր նման տառապում են" (Տո չանդամին թե չեն տառապում) , մի խոսքով մեզ կրկին տանում են դեպի ազգային ինքնասպանություն։
Կարող եմ վստահ ասել, որ շատ շուտով կիրառվելու են էլ ավելի վտանգավոր թեզեր, օրինակ շուտով կտեսնենք ( սոցիալական ցանցերի օրինակներով) ինչպես են հայերն ու ադրբեջանցիները արտասահմանում իբրև թե համատեղ համերաշխ ապրում, կամ կսկեն շահարկել շփման գծում մեր զինվորների մահը։ 
Մի խոսքով սպասենք ամենաստոր քայլերի՝ այս տեղեկատվական տարափի "հայրերից" :
Ուրեմն կարող եմ վստահ արձանագրել, որ ոչ ոք չի կարող մեզ խաբել կամ խեղաթյուրելով իրականությունը, թաքցնելով ադրբեջանական թեզերը ստահոտ "մարդասիրական" փաթեթավորման մեջ։
Եվ ամենավերջում ասեմ. 
հիշենք բոլորս՝ Արցախի հարցը հայ ազգը վաղուց լուծել է և վերջ։
Խնդիրը միայն միջազգային իրավական ճանաչման հարթակում է։