Tert.am-ը գրում է.
Մանվել Գրիգորյանի նվիրատվությունների հետ կապված առայժմ առաջընթաց չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առաջարկած գույքը դեռ պետք է գույքագրվի, գնահատվի դրա արժեքը, և այս ամենից հետո ներկայացվի կառավարության որոշմանը: Ընդունելու դեպքում կոմիտեն աճուրդի համար սահմանելու է մեկնարկային գին:
«Բավականին աշխատանք կա անելու: Պետք է պարզաբանվի նաև՝ ինչ իրավական տեսքով է այն իրականացվելու»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Նվիրատվությունների արժեքի վերաբերյալ կոմիտեի կողմից հստակ տեղեկություն չկա, բայց Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը, մասնավոր ընկերության գնահատմամբ, 5 մլրդ դրամ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ