Վարչապետն առավոտյան ընդունել է բողոքի ցույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին


11:50 , 7 հունիս, 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առավոտյան ընդունել է Ազատության հրապարակում բողոքի ցույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ:
Ազատամարտիկները երեկ բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց՝ պահանջելով բարելավել իրենց և իրենց մարտական ընկերների սոցիալական վիճակը: Այս պահին վարչապետը ընդունել է վերջիններիս՝ ցանկանալով լսել ազատամարտիկների պահանջները: 
Քննարկումը հիմնականում ընթանում է սոցիալական խնդիրների շուրջ: