Մոսկվայում մոտ 270 հազար մարդ է մասնակցել «Մկրտության լոգանքին» (Video)


20:45 , 19 հունվար, 2019

Մոտ 270 հազար մոսկվացիներ հունվարի 19-ի գիշերը մասնակցել են ավանդական Մկրտության լոգանքին՝ գրում է riafan.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետարանի տարածաշրջանային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի ղեկավար Վլադիմիր Չերնիկովի հայտարարությունը։

Մոսկվայում այդ առիթով պատրաստվել են 59 ջրամբարներ, որոնց կողքին տեղադրվել են նաև փայտե հանդերձարաններ և տաքանալու կետեր։ Մկրտության լոգանքները կավարտվեն հունվարի 19-ին՝ ժամը 18։00-ին։