Այսօր Հայկ Պետրոսյանի և Իննա Խոջամիրյանի նշանդրեքն է


17:18 , 19 հունվար, 2019

EXCLUSIVE

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն ու դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր նշանվում են։ Նշանադրության առթիվ զույգը գնացել է եկեղեցի և ստացել Աստծո օրհնությունը։

Մեր տեղեկություններով՝ Հայկի և Իննայի նշանադրության արարողությանը ներկա են միայն ամենամտերիմ մարդիկ։

Ինստագրամի իր էջում Իննան քիչ առաջ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ, որտեղ Հայկի դեմքը չի երևում, սակայն դերասանուհու ձեռքին գրված է` I said Yes` «Ես ասացի այո»։

Թե զույգի կյանքում ինչ նշանակություն է ունեցել 08.01.2019 ամսաթիվը, մեր ընթերցողներին կհայտնենք ավելի ուշ։

Ամբողջական հոդվածնայստեղ