Ռիո դե Ժանեյրոն մինչև 2020-ը ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է հայտարարվել


20:00 , 19 հունվար, 2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ճարտարապետների միջազգային միությունը (UIA) Ռիո դե Ժանեյրոն մինչև 2020-ը ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք են հայտարարել: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել մշակույթի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Էրնեստո Ռենատոն Օտոնե Ռամիրեսը, UIA-ի նախագահ Տոմս Վոնյեն և Բրազիլիայի մայրաքաղաքի քաղաքաշինության հարցերով քարտուղար Վեներա Վիսենտին Անդրեատան:

Նշվում է, որ տվյալ նախաձեռնությունն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և UIA-ի համատեղ ձգտումը քաղաքային միջավայրում ճարտարապետական ժառանգությունը պահպանելու հարցում:

Ռիո դե Ժանեյրոն միջազգային հարթակ կդառնա` մշակութային ժառանգության արդիական հարցերի, քաղաքային պլանավորման և ճարտարապետության քննարկման համար: