Լեսբուհի ամուսինները, որոնց երկամյա դուստրը մահացել է աղտոտության պատճառով, վեց տարվա կալանքի են դատապարտվել


19:20 , 19 հունվար, 2019

Լեսբուհի ամուսինները մեղադրվում են կրտսեր դստեր՝ Լորեն Ուեյդի սպանության մեջ: Երեխային պահել են աղտոտ և գարշահոտ բնակարանում, նա մահացել է 2015-ի մարտին, երկու տարեկան հինգ ամսականում՝ քաղցից: Տանը գիտակցությունը կորցրած երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կես ժամ անց, գրում է Daily Mail-ը:

Երեխան կեղտոտ է եղել, նրա ամբողջ մարմինը պատած է եղել ոջիլներով: Իր կարճ կյանքի ընթացքում 17 ամիս նա ոջլոտ է եղել: Շտապօգնության մեքենան, որում եղել է Լորենը, ավելի ուշ ախտահանել են:

Բնակարան այցելած ոստիկանն ասել է, որ ավելի զզվելի կացարան երբևէ չի տեսել:

38-ամյա Մարգարեթ Ուեյդը (Լորենի կենսաբանական մայրը) և նրա 37-ամյա զուգընկերուհի Մերի Սունին 15 տարի է միասին են: Բացի Լորենից, նրանք ևս երկու ավագ երեխաներ ունեն:

Մարգարեթին և Մերիին Գլազգոյի դատարանն առանձին-առանձին վեց տարի չորս ամսվա կալանքի է դատապարտել: