Սատկել է աշխարհի ամենահրապուրիչ շնիկը


17:20 , 19 հունվար, 2019

ԱՄՆ-ում 12 տարեկանում սատկել է պոմերանյան շպիցը` սոցցանցերի աստղ Բուն, որը աշխարհի ամենահրապուրիչ շնիկն էր: Բուի տիրուհին սոցցանցերում նրա օգտահաշիվները վարել է 2009-ից: Փափուկ խաղալիքի նման շնիկն ավելի քան 16 մլ երկրպագու է ունեցել: Կենդանու մահվան մասին կինը գրել է Facebook-ում:

«Խորը վշտով ցանկանում եմ հայտնել, որ այս առավոտյան քնած ժամանակ Բուն հանդերձյալ աշխարհ է տեղափոխվել…Մեր ընտանիքը շատ վշտացած է, բայց մենք մխիթարվում ենք նրանով, որ նա այլևս ցավ և անհարմարություն չի զգում»,- ասվում է հրապարակման մեջ:

Վերջին ժամանակներում շունը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Մեկ տարի առաջ սատկել է Բուի սեփականատերերի մյուս շունը՝ Բադին, և Բուն ծանր է տարել դա:

«Վստահ եմ, որ նրանց համար ամենաուրախալի պահը երկնքում հանդիպումն է…Բու՛, մենք սիրում ենք քեզ մեր ամբողջ սրտով և կկարոտենք մինչև այն օրը, երբ նորից հանդիպենք: Ուրախացի՛ր, Բադիի հետ վազվզելով և զվարճալի չարություններ արեք, որտեղ էլ որ լինեք»,- գրել է ամերիկուհին: