2019 հանրային դաշտում և մեդիայում լինելու է «Մեծ մուտիտի» տարի


14:45 , 19 հունվար, 2019

Վանգան չեմ ու կուզեի սխալվել։ 2019 հանրային դաշտում և մեդիայում լինելու է «Մեծ մուտիտի» տարի, շատ կեղտոտ մեթոդներ ու կենդանի զոհեր են լինելու, աննախադեպ, ոչ մի տարվա հետ չես համեմատի, խառը կռիվ և՛ ներսի բազմաբղետ Ակտորների միջև, և՛ դրսի օրակարգերի ներգրավմամբ, հաճախ անշուն ու անտեր, թեև հիմնականում շունը, տիրոջը ճանաչելով, թեթև կկծոտի, որ անծանոթին առավել արդյունավետ գզի, ու «Սանիթեքը» չի հասցնելու դատարկել մեդիա աղբարկղները, բայց․․․ Եվս մեկ բայց․ էս իրական ժողովրդավարության ծնունդի ցավերն են, էս փուլն անհրաժեշտ է անցնել հնարավորինս ուղիղ կանգնած։

Ընկերներիս․ ձեր գործողությունների մեջ մեդիաշուխուռին եթե էական դեր տաք, կդառնաք անգործունակ: