Եվրամիությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում դրական ազդակ է տեսնում


13:10 , 19 հունվար, 2019

Tert.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների միջև՝  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:

«Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքների՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը, ինչպես նաև բանակցություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերին»,- ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ