Ամուսնալուծությունից հետո դիմահարդար Գոհար Ավետիսյանը նիհարել է 28 կգ (Photo)


12:37 , 19 հունվար, 2019

Դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ու նրա ամուսնու՝ Վահիկ Մարտիրոսյանի ամուսնալուծության մասին: Թեև ենթադրվում է, որ Ավետիսյանի համար հիմա ծանր շրջան է, օրերս հայտնի դիմահարդարը կիսվել է իր հետևորդների հետ լուսանկարով, որտեղ նա բավականին նիհարած և գեղեցկացած տեսք ունի:

Ինչպես գրում է woman.ru-ն, Գոհարը հավանաբար կարողանում է պայքարել բացասական հույզերի դեմ սպորտի միջոցով: Insragram-ի իր էջում նա հայտնել է երկրպագուներին, որ իրեն հաջողվել է նիհարել 28 կգ, նա կիսվել է տնային մարզումների լուսանկարով:

«Գեղեցիկ ու հաջողակ», «Միայն առա՛ջ», «Շարունակի՛ր այդպես». հայտնի դիմահարդարը բավականին դրական մեկնաբանությունների է արժանացել լուսանկարի հրապարակումից հետո, նրա երկրպագուները ոգևորիչ ու հիացական խոսքեր են հղել նրան:

Թեև հայտնի չէ, թե ինչն է Գոհար Ավետիսյանի ու Վահիկ Մարտիրոսյանի ամուսնալուծության պատճառը, դիմահարդարի կատարած որոշ հրապարակումներից կարելի է ենթադրել, որ բաժանության նախաձեռնողը հենց ինքն է եղել: