Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք


11:20 , 19 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է․

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է ճանաչել Ռիո դե Ժանեյրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում:

Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը կդառնա մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման և ճարտարապետության համաշխարհային մարտահրավերները քննարկելու միջազգային հարթակ:

Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում և Ճարտարապետների միջազգային միության կոնգրեսը, որն անցկացվում է երեք տարին մեկ: