«Հրապարակ». ԵԽԽՎ նոր ձևավորված պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ հանձնելու առաջին քննությունը


11:00 , 19 հունվար, 2019
«Երկուշաբթի կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի օրա­կարգում է նաև դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների դիտարկման հարցը: 

Հայաստանի ԱԺ՝ ԵԽԽՎ նոր ձևավորված պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ՝ հանձնելու առաջին քննությունը: Երեկվա դրությամբ միջազգային պատվի­րակություններից միայն այս մեկն էր ձևավորվել: 

Պատվիրակությունը կղեկավարի ԱԳ նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը, «Իմ քայլից» ևս 2 պատ­գամավոր՝ Տաթևիկ Հայրապետյանը՝ ադրբեջանագետ, և Սոս Ավետիսյանը, որը լեզուների իմա­ցության համար է ընդգրկվել: 

ԲՀԿ-ից հիմնական կազմում ներկայացված է Նաիրա Զոհրաբյանը, փոխարինող՝ Միքայել Մելքումյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ էդմոն Մարուքյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: