«Ժողովուրդ». Շիրակի նախկին մարզպետ, բավականին մեծ ունեցվածքի տեր Կարեն Սարուխանյանը ևս դիմելու է, որ բնակվարձ ստանա պետությունից
09:50 , 19 հունվար, 2019
«Երևանում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար դիմելու է նաև Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց. «Բնակաբար պիտի դիմեմ. Երևանում տուն եմ վարձելու»: Թեև պատգամավորն օգտվում է օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, բայց նկատենք՝ պետությունից բնակարանի վարձի փոխհատուցում է խնդրում մի պատգամավոր, որը բավական մեծ ունեցվածք ունի, այն էլ՝ անշարժ գույքի տեսքով:
Սարուխանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով վեց հողատարածք, մեկ VAUXHALL ASTRA մակնիշի մեքենա և 1.5 մլն դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: