Մերձավոր Արևելքում մենք չունենք համակարգված արտաքին քաղաքականություն, առավել ևս` ռազմավարություն


10:05 , 19 հունվար, 2019

Հայաստանի համար Մերձավոր Արևելքը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Աշխարհում չկա մեկ այլ տարածաշրջան, որտեղ հայերս ունենանք այդքան սփռված համայնք, քաղաքական ազդեցություն, մշակութային հարստություն, եկեղեցապատկան կարևորագույն արժեքներ, համակեցության փայլուն օրինակներ, ինչու չէ, նաև թշնամիներ, ախոյաններ ու մարտահրավերներ:

Եվ այս ամենի հետ մեկտեղ, ցավոք, մենք չունենք մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականություն կամ, առավել ևս, ռազմավարություն: