Microsoft-ն անվանել է Windows 10 Mobile-ի փակման ժամկետը


06:44 , 19 հունվար, 2019

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ից հետո դադարեցնելու է թարմացումները և սմարթֆոնների համար Windows 10 Mobile օպերացիոն համակարգի աջակցությունը: Արտադրողը օպերացիոն համակարգի աջակցությամբ նոր սմարթֆոնների թողարկումից հրաժարվել է 2017-ին, գրում է The Verge-ը:

Աջակցության ժամկետի ավարտից հետո սմարթֆոնները կաշխատեն, բայց արդեն առանց թարմացման և հավանաբար խոցելի անվտանգությամբ:

Image result for Windows 10 Mobile

Միևնույն ժամանակ, գաջեթներում պահեստային կրկնօրինակների վերականգնման և լուսանկարների բեռնման գործառույթները կգործեն մինչև 2020-ը:

Ընկերությունը Windows 10 Mobile-ի օգտատերերին խորհուրդ է տալիս անցնել iOS-ի կամ Android-ի: Ներկայումս դրանց համար ստեղծված են Microsoft ծառայություններով բոլոր հավելվածները: