Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հունվարի 18-19-ը տոնում է Սուրբ Ծնունդը


00:30 , 19 հունվար, 2019

Հիսուս Քրիստոսի ծննդավայրում` Բեթղեհեմում, Սուրբ Ծնունդը տոնում են երեք անգամ: Շատ քրիստոնյաներ այն տոնում են դեկտեմբերի 25-ին` ըստ Գրիգորյան օրացույցի, մինչդեռ մի շարք ուղղափառ քրիստոնյաներ Աստվածահայտնության տոնը նշում են հունվարի 7-ին` Հիսուս Քրիստոսի ծնունդը տոնելու համար:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունն այն տոնում է հունվարի 18-19-ին: Պատճառն այն է, որ Երուսաղեմում հին տոմարով են նշում տոները, իսկ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: