22:30 , 18 հունվար, 2019
Aysor.am-ը գրում է.
Ամերիկյան Goldman Sachs, JPMorgan, Bank of America, Citigroup և Wells Fargo բանկերը հայտարարել են, որ 2018 թվականի արդյունքներով միասին ստացել են 111 միլիարդ դոլարի եկամուտ:
Morgan Stanley-ն դեռ զեկույց չի ներկայացրել, սակայն վերլուծաբաններն ակնկալում են, որ կազմակերպության արդյունքն այդ ցուցանիշը կմեծացնի:
JPMorgan и Bank of America-ն հաշվետու տարում ցույց է տվել ռեկորդային արդյունք, մինչդեռ Goldman Sachs-ի և Citigroup-ի համար 2018 թվականը դարձել է ամենաեկամտաբեր տարին՝ ֆինանսական ճգնաժամից ի վեր:
Հօգուտ բանկերին եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային բարեփոխումը, Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների աճը և տարբեր ոլորտներում ակտիվության բռնկումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ