Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրքումը կարող է փոխել ձեր կյանքը


07:10 , 19 հունվար, 2019

Քրքումը մեծ քանակությամբ հակաօքսիդանտային, հակաբորբոքային, հակասնկային, հակավիուսային,հակաբակտերիալ և հակամուտացիոն որակներ ունի։

Այս հրաշք համեմունքը լի է նաև այնպիսի սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, ցինկը, նատրիումը, պրոտեինը, նիացինը, C, E, K վիտամինները, կալիումը, կալցիումը և այլն։ Շնորհիվ այս բաղադրիչների՝ քրքումը բուժում է առողջական մի շարք խնդիրներ։

Կանխարգելում է ուռուցքը

Ապացուցված է, որ քրքումի ակտիվ բաղադրիչներն այն դարձնում են այս հիվանդությունից պաշտպանվելու ամենահզոր միջոցներից մեկը։

Բուժում է հոդացավերը

Շնորհիվ հզոր հակաբորբոքային որակների՝ այն իդեալական է օստեոարթրիտի և ռևմատոիդային հոդացավերի բուժման համար։

Վերահսկում է դիաբետը

Քրքումը շատ լավ միջոց է դիաբետի դեմ, այն թույլ չի տալիս, որ դիաբետը զարգանա։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը

Ապացուցված է, որ քրքումի օգտագործումը՝ որպես համեմունք, կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը։

Բարձրացնում է իմունիտետը

Քրքումն իր մեջ պարունակում է լիպոպոլիսախարիդ, որը կարգավորում է օրգանիզմի իմունային համակարգը։