Անհասկանալի են հայկական կողմի լռությունը և ադրբեջանական կողմի ոգևորիչ դրսևորումները․ Արա Հակոբյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին (Video)


21:10 , 18 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Արա Հակոբյանի խոսքով՝ հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունները լավատեսական համարելը վաղ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում հայտարարության մեջ նշված «խաղաղությանը նախապատրաստվելու» գործընթացը, և ինչ է նշանակում հայտարարություններից հետո հայկական կողմի լռությունը և ադրբեջանական կողմի ոգևորիչ դրսևորումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ