«Գահերի խաղի» աստղը բողոքել է մազերի լվացման արգելքից


04:30 , 19 հունվար, 2019

Դերասանուհի Սոֆի Թերները InStyle-ին տված հարցազրույցում դժգոհել է, որ «Գահերի խաղը» սերիալի նկարահանման ժամանակ նրան արգելվել է լվանալ մազերը:

«Առաջին եթերաշրջանում ես կարող էի լվանալ իմ մազերը, որովհետև ես երիտասարդ արիստոկրատուհու էի մարմնավորում: Բայց հինգերորդում նրանք սկսեցին պահանջել, որ չլվանամ մազերս, և դա զզվելի էր»,- հիշում է Սանսու Սթարկին մարմնավորող աղջիկը:

Նրա խոսքերով, ձյան արհեստական փաթիլները մնում էին խրված մազերի մեջ, քանի որ դրանք յուղոտ էին և կպչուն:

Ի վերջո, Սոֆիին թույլատրել են «կեղտոտ» կեղծծամ կրել, և նա վերջապես կարողացել է լվանալ մազերը, երբ կամենա: