Գտնվել է Մենդելեևի հնագույն աղյուսակը


03:00 , 18 հունվար, 2019

Սենտ-Էնդրյուսի համալսարանի գիտնական, դոկտոր Ալան Այթքենը համալսարանի պահեստը կարգավորելիս գտել է Մենդելեևի պարբերական աղյուսակը, որը պատրաստված է 1885թ․։ Դա պարբերական աղյուսակի մինչ այժմ գտնված տարբերակներից հնագույնն է։

Գտածոն շատ մաշված է եղել, ձեռք տալիս փշրվել է։ Այն վերականգնելը բավականին ժամանակ է խլել։ Այժմ աղյուսակը կպահպանվի համալսարանի հատուկ պահոցում, որտեղ դրա համար հատուկ պայմաններ կստեղծվեն, իսկ ֆակուլտետում կցուցադրվի դրա ամբողջական պատճենը։