Լավրովը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է միջուկային համաձայնագիրը


15:50 , 18 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը, Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը փրկելու համար: Այդ մասին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

Լավրովի խոսքով` բանակցությունների ժամանակ ՌԴ-ն և Գերմանիան մեծ ուշադրություն հատկացրեցին իրավիճակին, որը ստեղծվում է ԱՄՆ-ի համապատասխան որոշումից հետո:

Նշենք, որ ԱՄՆ-ը հնարավոր է դադարեցնի համաձայնագիրը արդեն փետրվարի 2-ին: