ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր Սամվել Մայրապետյանին վերաբերող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար


13:40 , 18 հունվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ