Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը հրապարակել են իրենց որդու առաջին լուսանկարը


12:19 , 18 հունվար, 2019

Դերասան Մովսես Երեմյանը հրապարակել է իր և կնոջ՝ Աննա Սիմոնյանի որդու առաջին լուսանկարը։ Անրին երեկ դարձել է 6 ամսական։ Երկար ժամանակ ծնողները ցույց չէին տալիս երեխայի դեմքը, բայց երեկ բացառություն են արել։ Լուսանկարը դերասանը մեկնաբանել է այսպես. «Հրաշք Անրի... Թող քո առաջ բացվեն բոլոր դռները, որ կարողանաս սիրես ու վայելես այս կյանքը: Առողջ եղիր մարմնով ու հոգով, որովհետև մնացած ամեն բան քո ձեռքերում է: Թող հաջողությունը դառնա ստվերդ ու հետևի քեզ ամենուր: Թող սերը առաջնորդի քեզ կյանքում, որ ձեռք բերես մնայուն արժեքներ: Ավելի հաճախ ժպտա, որ երկարի մեր կյանքը: Աստված քեզ հետ, տղաս»։

50394038_1950473028335204_2255504304582426624_n50837210_2220342081511377_8995436301389922304_n0558