Tert.am-ը գրում է.
7-րդ գումարման Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների է ընտրում: Մինչ այդ, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կանցկացվի նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 11:30-ից 13:30-ը:
Նա նշեց, որ պատգամավորներին կտրամադրվի 11 քվեաթերթիկ, ամեն հանձնաժողովի ընտրության համար՝ առանձին: «Գնալով քվեախուց՝ պատգամավորը պետք է 11 քվեարկություն միանգամից կատարի և վերադառնա քվեատուփի մոտ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ