Բարաք Օբաման ընտանեկան լուսանկար է տեղադրել Գորբաչովի մասին հոդվածով


05:30 , 18 հունվար, 2019

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման լուսանկար է հրապարակել կնոջ՝ Միշելի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Օբաման լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Օբամա ամուսիններն են երիտասարդ տարիքում: Բարաք Օբաման գրկում է կնոջը, իսկ ձեռքին թերթ է, որի առաջին էջում Միխայիլ Գորբաչովի մասին հոդված է տպագրված:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը 2018-ին ԱՄՆ-ում եղել է ամենավաճառվածը: