14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը


00:20 , 18 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Այսօր հայտնի է դարձել International Classical Music Awards-ի (ICMA) մրցանակակիրների անունները։ The Discovery Award  մրցանակին է արաժանացել մոսկվաբնակ 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը: Դափնեկիրների անունները հրապարակված է մրցանակաբաշխության կայքում։

Դասական երաժշտության միջազգային մրցանաբաշխության ժյուրին ստացել էր 319 աուդիո և վիդեո արտադրանք։ Մրցանակաբաշխության ժյուրին շուրջ 20 անվանակարգում որոշել է հաղթողներին։ 

Մրցանակների հանձնման արարողությունը և գալա համերգը կայանալու է մայիսի 10-ին Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում։

Մրցանակաբաշխության կայքում Եվա Գևորգյանի մասին գրված է, որ երիտասարդ տարիքում նա արդեն բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է, բացի մաքուր տեխնիկայից, երիտասարդ երաժիշտը տիրապետում է հասուն վարպետի կարևոր առանձնահատկություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ