Այս տղան իր մարմնի վրա դաջել է 442 ապրանքատեսակի լոգո, որպեսզի հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում (Photo)


04:11 , 18 հունվար, 2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքի 27-ամյա բնակիչ Ջեյսոն Ջորջն այնքան է տարվել դաջվածքներով, որ իր մարմնի վրա դաջել է շուրջ 521 նկար։ Այդ նկարներից 442-ը սիրելի ապրանքանիշների լոգոներն են, իսկ մնացածը՝ հարազատների դեմքեր և այլ դաջվածքներ։ Ջորջի նպատակը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելն է, այդ պատճառով էլ նա չի ցանկանում կանգ առնել և շարունակում է նոր դաջվածքներ անել։